11:42 , 5 հոկտեմբեր, 2020Հերոսական դրվագներ ռազմաճակատից
Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն, «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքներին, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ: