«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ վերադարձա առաջնագծից. մեր հաղթանակն անկասելի է». Արայիկ Հարությունյան (Photo)


09:31 , 4 հոկտեմբեր, 2020

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ վերադարձա առաջնագծից: Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին և նրա հրամկազմին՝ իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարելու համար: