Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության 6 օրինակներ


18:54 , 3 հոկտեմբեր, 2020
Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ.
1. Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպ¬տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման¬ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:
2. Ս.թ. սեպտեմբերի 28-ին N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մար¬տա¬¬կան դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Կա-րենի Սմոյանի գլխա¬վորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրու¬թյունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացնում մարտնչող անձնա¬կազմին զբա¬ղեց¬նել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետա¬խուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տալիս հակա¬ռա¬կորդի զին¬ծա¬ռայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողու¬թյունների շնոր¬հիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործո¬ղու¬թյուն¬ների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տա¬րած¬քում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում:
3. Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա¬վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավ
ել զրահա¬տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա¬վորվե¬լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա-նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
4. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա-գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:
5. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
6. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա: