Ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, սպառազինություն և անձնակազմ


16:47 , 3 հոկտեմբեր, 2020
Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով՝ ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները: