ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է. այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը


11:34 , 3 հոկտեմբեր, 2020

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ անօդաչու թռչող սարքեր չկիրառելու վերաբերյալ
#ԱԱԾ

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:

Միաժամանակ հորդորում ենք մեր ազգաբնակչությանը անօդաչու թռչող սարքեր օգտագործող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: