Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ոչ Ադրբեջանին, և ոչ էլ Հայաստանին․ Զելենսկի


20:14 , 2 հոկտեմբեր, 2020

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայից Հայաստանին կամ Ադրբեջանին ռազմական օգնություն չի տրամադրվի, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  Ուկրաինայի նախագահը կոչ է արել Երևանին և Բաքվին դադարեցնել պատերազմը և սկսել բանակցային գործընթացը: Միաժամանակ, նա մատնանշել է, որ Ուկրաինայի իշխանությունները կողմ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ պատգամավորը, հայտարարել էր Ուկրաինայի՝  Բաքվին «տարբեր վայրերում» սատարելու, այդ թվում նաև ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: