Ադրբեջանական հատուկ ծառայությունները 097-77-72-70 հեռախոսահամարով զանգեր են կատարում հայերի շրջանում խուճապ առաջացնելու նպատակով․ ԱԱԾ


09:40 , 2 հոկտեմբեր, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
#ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների:

https://bit.ly/36t5wVI