Իսպանացի պատգամավորները «Կեցցե անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրությամբ պաստառներով համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին


13:39 , 1 հոկտեմբեր, 2020

Իսպանացի պատգամավորներն այսօր Կոնգրեսի դիմաց «Կեցցե անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Ակցիային մասնակցում էին պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից: