Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արշավիր Ղարամյանը լուսանկար է հրապարակել՝ իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունից հետո


00:47 , 1 հոկտեմբեր, 2020

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը:

Ղարամյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում և ընկերների հետ լուսանկար հրապարակել:

«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- գրել է նա:

Image may contain: 3 people, people sitting and beard