22:43 , 30 սեպտեմբեր, 2020
Artsakhpress.am-ը գրում է․
Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների ու տարիների ընթացքում չի ձևավորվել:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հետագայում հնարավորություն կլինի ավելի մանրամասն ներկայացնելու պանթյուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում:
«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում Թուրքիան վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում, և նրանց զինվորականների ու ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշել է Ա. Հանրապետության Նախագահը: