Արթուր Դանիելյանից լուր ստացա, Արցախում են, ամեն ինչ լավ ա, առաջին օրից կամավորագրվել են. ՎԵՏՕ-ից տղերքը ևս տարբեր ջոկատներով առաջնագծում են


12:59 , 30 սեպտեմբեր, 2020

Արթուր Դանիելյանից լուր ստացա, տղերքի մոտ ամեն ինչ լավ ա: Առաջին օրից կամավորագրվել են և Արցախում են: Կապ չունեն, կներեք, չեմ կարող ասել՝ կոնկրետ որտեղ են:

ՎԵՏՕ-ից տղերքը տարբեր ջոկատներով առաջնագծում են: Բայկերներն առաջին ժամերին ջոկատ կազմեցին, մոտոներով գնացին Արցախ, իրենցից էլ լուր ունեմ, նորմալ են:

Ես մի քիչ էլ կսպասեմ զինկոմիսարիատի արձագանքին, ու եթե չլինի, կգնամ Արցախ, այնտեղ կփորձեմ կամավորագրվել: Էդ ընթացքում մի քանի կազմակերպչական գործ կանեմ:

Հաղթելու ենք!!!