«Մենք պետք է գիտակցենք, որ գոնե այս պահին մենակ ենք այս կռվում


21:14 , 29 սեպտեմբեր, 2020

Hetq.am-ը գրում է․

«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը

-Պարոն Խառատյան, Ադրբեջանն այսօր նախահարձակ է եղել Հայաստանի վրա՝ Վարդենիսի ուղղությամբ։ Ի՞նչն է դրդում թուրք-ադրբեջանական տանդեմին դիմել մի նոր արկածախնդրության։


-Ոչինչ: Ալիեւին փրկելու եւ Էրդողանի ամբողջապաշտական նկրտումները բավարարելու համար այս երկու արկածախնդիր թուրքերը պատրաստ են ըստ էության որեւէ քայլի: Չեմ կարծում, թե սա իրենց ժողովուրդների շահերից է բխում, սակայն իրենք դրա խնդիրը չունեն:

-Երկու օր առաջ ՀԱՊԿ-ն կողմերին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին, ապա նաեւ հայտնել, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ստեղծված իրավիճակում կոշտ քայլի ակնկալիք սպասելի՞ է այս կառույցի կողմից՝ Հայաստանի դիմելուց հետո, եւ արդյոք ՀԱՊԿ-ն կապահովի՞ իր անդամ-պետության անվտանգությունը՝ նկատի առնելով, որ այն արդեն մեռելածին կառույցի համբավ ունի հայաստանյան որոշ շրջանակներում։


-ՀԱՊԿ-ն եղել ու շարունակում է լինել Ռուսաստանի Դաշնության դոմինանտությամբ ու բացարձակ ղեկավարմամբ մեծ հաշվով ֆիկտիվ կառույց: Այո, այն ունեցել է տարածաշրջանային եւ գլոբալ ռազմահոգեբանական քաղաքականություն իրականացնելու որոշակի ազդեցություն, հատկապես, երբ խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն եթե խոսում ենք դրա իրական ֆունկցիոնալության մասին, ապա այն առավելապես ֆորմալություն է: Այսպես ասեմ, ես շատ դժվար եմ պատկերացնում ղազախ կամ բելառուս զինվորականին մեզ հետ մեկտեղ թուրքի դեմ կռվելիս: Այս կառույցին անդամակցությունը նաեւ որոշակիորեն օգնել է ոչ կոմերցիոն պայմաններով զենք գնել Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ մենք դա կարող ենք անել նաեւ առանց ՀԱՊԿ-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ