TikTok-ում մի՛ տարածեք մեր զինվորներին, կամավորներին տեղափոխող ավտոբուսների շարժի մասին տեսանյութեր. Մարիամ Փաշինյան


18:36 , 29 սեպտեմբեր, 2020

«Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։

Թշնամին դիտարկում է համացանցը, և ցանկացած տեսանյութ մեր զինվորներին ու մարտական տեխնիկան վերածում է թիրախի։ ԱՆՋԱՏԵՔ ձեր տեղորոշումը . (գեոլոկացիան), ՄԻ՛ ՇՓՎԵՔ անծանոթ և կասկածելի օգտատերերի հետ։

Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք»։