ՌԱԶՄԻԿԸ ՉՊԵՏՔ Է ՄՏԱԾԻ ԻՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Պատերազմը միայն առաջնագծում չէ: Թիկունքում էլ յուրաքանչյուրը պարտավոր է իր գործն առավելագույնս բարեխղճորեն կատարել:
Կարծում եմ` լավ կլինի, եթե հայրենիքի պաշտպանության համար կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող մեր հայրենակիցների վարկային պարտավորությունները կասեցվեն (սառեցվեն), իսկ անվճարունակ ընտանիքներին տրվի նյութական օգնություն:
Հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված ռազմիկը չպետք է մտածի իր ընտանեկան կամ կենցաղային խնդիրների մասին: