Կամավորները չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը


23:18 , 28 սեպտեմբեր, 2020

Factor.am-ը գրում է․

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մի քանի հարյուրի հասնող մեր հայրենակիցներ ցանկանում հատել հայ-վրացական սահմանը:

Մեծաթիվ մարդիկ են կուտակվել Նինոծմինդա-Բավրա անցակետում, որոնք ցանկանում են որպես կամավորներ գալ հայրենիք, սակայն վրացական կողմը թույլ չի տալիս հատել սահմանը: Մենք դիմել ենք Արտաքին գործերի նախարարություն պարզելու, թե ինչ քայլեր է հայկական կողմն այս ուղղությամբ ձեռնարկում, սպասում ենք պատասխանին: