Իրավիճակը վերահսկելի է և զերծ թշնամական հարձակման առաջին րոպեների հանկարծակիության բերած անկանխատեսելիությունից․ Էդգար Էլբակյան


20:39 , 28 սեպտեմբեր, 2020
Ստեփանակերտում եմ։ Կարճ՝ իրավիճակը վերահսկելի է և զերծ թշնամական հարձակման առաջին րոպեների հանկարծակիության բերած անկանխատեսելիությունից։ Թշնամու պլանի (որը որ այն լինի) ողնաշարը ջարդված է, ինչպես և 2016 թ. ապրիլին։
Կազմակերպվածություն, արդյունավետ աշխատանք և ներքին համերաշխություն, և մենք կհաղթենք նաև այս պատերազմը։ Սա՝ ամփոփ տեսքով, առանց մանրակրկիտ փաստերի, որոնք անընդհատ փոխվում են։