Հայրենիքին իր կյանքը նվիրած Գոռ Յարալյանը ամռանն էր զորակոչվել


17:47 , 28 սեպտեմբեր, 2020

Lurer.com-ը գրում է.

Հայրենիքին իր կյանքը նվիրեց 18-ամյա Գոռ Յարալյանը։ Գոռը ԵՄԱՊՔ ուսանող էր, սովորում էր Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի «Գործիքային կատարողական արվեստ» մասնագիտության 3֊րդ կուրսում և զորակոչվել էր ժամկետային զինվորական ծառայության 2020թ. ամառային զորակոչին։