Իսրայելն ու Թուրքիան զինում են մեր թշնամուն, այն Իսրայելը, ուր մենք մի քանի ամիս առաջ բացել ենք դեսպանություն


12:50 , 28 սեպտեմբեր, 2020

Իսրայելն ու Թուրքիան զինում են մեր թշնամուն։
Այն Իսրայելը, ուր մենք մի քանի ամիս առաջ բացել ենք դեսպանություն։ Այն Իսրայելը, որում դեսպանություն բացելու հետևանքով լարվել են մեր հարաբերություններն Իրանի հետ։

Այս պատերազմում Ադրբեջանը կեղծամ է։ Իրական պայքարը Հայաստանի դեմ մղում են Իսրայելն ու Թուրքիան։

Այսօր մեր հերոսները Արցախում պաշտպանում են ոչ միայն մեր անկախությունը և ապրելու իրավունքը, այլ զսպում են գեո-քաղաքական լայնածավալ գրոհը։

Հաղթելու ենք... Աստված պահապան մեր տղաներին...

Գիտեք՝ ինչո՞ւ եմ վստահ մեր հաղթանակում։ Մեր հերոսական զորքերը պաշտպանում են իրենց սուրբ հողը, իսկ թշնամու զինվորները հասկանում են, որ պայքարում են հանուն ոչնչի...