Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին (Photo)
10:50 , 28 սեպտեմբեր, 2020
Սոցկայքերում ադրբեջանցի օգտատերերն ամբողջ գիշերվա ընթացքում տարածում էին օրվա ընթացքում սպանված զինծառայողների մասին տվյալները։
Այսպիսով՝ այս պահին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 27 կորուստ, մեկ կորստի՝ փոխգնդապետի մասինհայտնել էինքերեկ՝ ցերեկը։ Ընդհանուր ադրբեջանական բանակի հայտնի դարձած կորուստներն են․
Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու (Əhmədov Elməddin Uğur oğlu);
Նաղիև Ֆարիդ (Nağıyev Fərid)՝ ծնված 1995թ․։ Դատելով Նաղիևի՝ համացանցում տարածված լուսանկարից*, կարելի է ենթադրել, որ նա կա՛մ հատուկջոկատային է եղել, կա՛մ հետախուզության զինծառայող;
Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu), Ջալիլաբադի շրջանի Հազաբադ գյուղի բնակիչ։
Բացի այս կորուստներից՝ ՀՀ ՊՆ տարածած տեսանյութում, որտեղ երևում են ադրբեջանական կողմի մարդկային և տեխնիկայի կորուստները, ադրբեջանցի զինծառայողների իրերի վրա երևում են նաև մի քանիսի անունները։ Օրինակ՝ կրտսեր սերժանտ Բաբազադե Մ․ Ջ․ (անունն անհայտ է), լեյտենանտ Զեյնալով Զ․, շարքային Օսմանով Ն․ Ա․։
Առավոտյան ԱՀ ՊԲ տարածած տեսանյութում երևում են սպանված ադրբեջանցի զինծառայողներից ևս մի քանիսի անունները: Մասնավորապես՝
կապիտան Ալաքբարլի Ա. Ա. (Ələkbərli Ə. Ə.), (անունն անհայտ է);
Հաշվի առնելով նաև այս կորուստներն՝ ընդհանուր առմամբ այս պահին հայտնի է ադրբեջանական կողմի 27 կորուստ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07։00-ի սահմաններում, Ադրբեջանը շփման գծի ամբողջ երկայնքովանցել էլայնամասշտաբ հարձակման։ Այժմ Արցախյան սահմանի ամբողջ ուղղությամբ մարտեր են ընթանում։ Հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական կողմը սադրանքների է դիմել առայժմ միայն Վարդենիսի ուղղությամբ։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն, իրականացվում է ընդհանուր զորահավաք։