Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը զորակցություն է հայտնում Ադրբեջանին


15:48 , 27 սեպտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը Twitter-ում  գրառում է արել  արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ընդդիմադիր գործիչը միացել է թուրքական իշխանական շրջանակների կողմից անընդհատ հնչող ադրբեջանամետ հայտարարություններին՝ հայտնելով որ «իրենք եղբայրական Ադրբեջանի կողքին են»։

«Խստորեն դատապարտում են Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի հարձակումը»,- գրել է Օզչոքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։