Ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը․ ԱԱԾ


15:05 , 27 սեպտեմբեր, 2020
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին: