«Կոչ եմ անում միջազգային համայնքին ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության». Հենրիխ Մխիթարյան


14:55 , 27 սեպտեմբեր, 2020

Առավոտյան արթնացա և տեղեկացա, որ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակումներ են իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ (դե ֆակտո անկախ պետություն, որը բնակեցված է հայերով)՝ թիրախավորելով Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը:

Կոչ եմ անում միջազգային համայնքին ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ տարածքային խաղաղության և անվտանգության:

Մենք անօտարելի իրավունք ունենք ապրելու մեր հայրենիքում առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղության մեջ՝ փոխանակ ապաստարաններում թաքնվելու: 

Ես մշտապես կանգնած եմ իմ ժողովրդի կողքին: #ArtsakhStrong