Հայկական ուժերը խոցել են հակառակորդի 14 ԱԹՍ․ ՊԲ


11:28 , 27 սեպտեմբեր, 2020

Հակառակորդը ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են: