Իմ տեղեկություններով`սցենար է փոխվել. Հրայր Թովմասյան


13:18 , 25 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Շարունակվում է ՍԴ նախագահի ընտրության օրակարգով ՍԴ դատավորների նիստը: Քիչ առաջ եկավ նաև Հրայր Թովմասյանը: Նա երեկ նշել էր, որ իր կարծիքով ՍԴ նախագահի ընտրություններն ուղղորդվում են քաղաքական շրջանակների կողմից`չմանրամասնելով, թե որտեղից:

Թովմասյանը նաև ասել էր, որ դա պայմանավորված է նրանով, որ միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղեկություններ ունի, որ սցենար է փոխվել, բայց թե ինչ սցենար, Թովմասյանը չմանրամասնեց: