Քիչ առաջ Սահմանադրական դատարան ժամանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
Լրագրողների հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ, կա՞ արդյոք թեկնածու, որն իր սրտով է, Թովմասյանը հորդորեց սպասել 3-4 ժամ, ու ամեն ինչ պարզ կլինի. «Ինչո՞ւ եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարծիք ունի ինքը նորընտիր դատավորների մասին, արդյո՞ք լուծվել է սահմանադրական ճգնաժամը, Թովմասյանն ասաց, որ պատասխան չունի: