Չի եղել գեթ մեկ ազգային տոն կամ հիշատակի օր, որ այս շրջիկ կրկեսի հերոսները չհորինեն մի հիմար թեմա՝ մեզ օրվա խորհրդից շեղելու համար


10:55 , 23 սեպտեմբեր, 2020

Բայց զգացի՞ք՝ ոնց Անկախության ամբողջ օրը լցվեց «տաքսիստի դրած երաժշտության» թեմայով, և մոռացվեց Հայկական հազարամյա երազանքի իրագործման խորհուրդը:

Եթե նկատել եք, չի եղել գեթ մեկ ազգային տոն կամ հիշատակի օր, որ այս շրջիկ կրկեսի հերոսները չհորինեն մի հիմար ու դատարկ թեմա մեզ օրվա խորհրդից շեղելու համար:

Շարունակեք ապրել իրենց օրակարգով, քննակել կրկեսային ներկայացումը, սիրելի ընկերներ, և կատարեք ձեր բաժին դերը այս կրկեսում։

Հ.Գ. Արտուշ պապին դեռ տաքսի չի նստե՞լ․․․