Արայիկի ցույցը Նիկոլի դեմ․ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել


23:15 , 22 սեպտեմբեր, 2020

Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են արել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն որ դասախոսները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում։ Խոսքը Դիանա Գալոյանի մասին է, ով ռեկտոր է ընտրվել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ակնհայտ հովանավորությամաբ, սակայն չի կարողանում պաշտոնը ստանձնել, որովհետև ԲՈԿ-ը վերապահում ունի նրա դոկտորական ատենախոսության վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել գորդյան հանգույցը՝ խճճվելով Արայիկ Հարությունյան-Սմբատ Գոգյան հակամարտության մեջ։ Սա այն բազմաթիվ հարցերից մեկն է, որտեղ դրսևորվում է որոշում կայացնելու իշխանության անճարակությունն։
Այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիան կազմակերպված է, ըստ էության, Արայիկ Հարությունյանի կողմից, ինչը վկայում է այն մասին, որ իշխանության ներսում հակասության ցեց է ընկել։