Իրանի նախագահը շնորհավորե՞լ է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ


18:18 , 22 սեպտեմբեր, 2020

Հայաստանի անկախության տոնից մեկ օր անց ո՛չ Իրանի նախագահի և կառավարության և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության նախագահի ու վարչապետի պաշտոնական կայքերում հնարավոր չէ գտնել տոնի կապակցությամբ Իրանի նախագահի կողմից հղված ուղերձը կամ այդ մասին որևէ ակնարկ:

Տոնի կապակցությամբ իրանական աղբյուրներում կարելի է գտնել որպես քույր քաղաքներ Երևանի քաղաքապետին ուղղված Իրանի Սպահանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:

Նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

Հ.Գ. Երկու երկրների միջև գործող պաշտոնական պրոտոկոլների համաձայն՝ Իրանը Մայիսի 28-ին որևէ ուղերձ չի հղում, սակայն անկախությանը հաջորդած տարիներին առանց ուշացման շնորհավորել է Սեպտեմբերի 21-ին նշվող Անկախության տոնը: