Ադրբեջանում հիմնականում փորձում են զինկոմիսարիատների մոտ նկարահանված «դուխ տվող» տեսանյութեր տարածել, բայց նաև խուճապ կա (Video)


13:14 , 22 սեպտեմբեր, 2020

Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության կողմից կազմակերպված պլանային վարժական հավաքների մասով ադրբեջանական տիրույթում տարբեր կարծիքներ են հնչում։ Մի մասը հավատում է պաշտոնական հաղորդագրություններին, մյուսները վերջին զարգացումների ֆոնին պատերազմի նախապատրաստման աշխատանքներից են խոսում։

Սոցցանցերում հիմնականում փորձում են զինկոմիսարիատների մոտ նկարահանված «դուխ տվող» տեսանյութեր տարածել, սակայն զուգահեռ դրան նաև այլ ռեալ տեսանյութեր են տարածվում, որտեղ պարզ երում է, որ ժողովրդի մեջ խուճապ կա, և որ այդ հավաքներին նրանք այլ կերպ են նայում։

Տեսանյութը տեղադրում եմ։