Մինչև տասնիններորդ դարի կեսը հոգեկան շեղում ունեցող մարդկանց կարող էին տեսնել երկու վայրերից մեկում՝ կախված իրենց ընտանիքի կարողությունից: Եթե հիվանդի ծնողները կամ ամուսինը բախտ պատկանում էին արտոնյալ խավին, ապա նրանց բուժումն իրականացվում էր տանը: Օրինակ՝ հիվանդին պահում էին ձեղնահարկում, ինչպես միստր Ռոչեսթերի խենթ կնոջը՝ Ջեյն Էյրին, որպեսզի հասարակությունից թաքցնեն նրա վիճակը:
Այնուամենայնիվ, եթե մարդը սովորական խավից էր ու հարուստ չէր, նա շատ հաճախ դառնում էր թափառաշրջիկ, քանի որ ընտանիքի անդամները նրան այդպիսին չէին ընդունում կամ էլ շատ հաճախ նրանց ապաստարան էին տանում: Այդ ապաստարանները կեղտոտ էին ու գտնվում էին գետնի տակ:
Ապաստարանների մասին սարսափելի նկարագրություններն ի հայտ են եկել դարերի ընթացքում և լրագրողների ու իրավապաշտպանների համար խոսակցությունների առիթ են հանդիսացել: Հիվանդներին շղթայում էին, փայտերով ծեծում, մտցնում էին սառը ջրի մեջ կամ պարզապես տեղադրում էին սառը, փոքրիկ խցերում շաբաթներ շարունակ:
Կիրակի օրերին շատ հաճախ նրանց ներկայացնում էին որպես «բնության հրաշքի»:
Հանդիսատեսները նայում էին նրանց, զվարճանում և բարձր-բարձր ծիծաղում:
Ողջ 18-րդ դարի ընթացքում հոգեկան խանգարումը հիվանդություն չէր համարվում, այդ իսկ պատճառով այն չէր ուսումնասիրվում բժշկության կողմից:
Հոգեկան հիվանդություն ունեցողներին համարում էին այլասերվածներ կամ էլ հաշմանդամներ, ովքեր պատժվել էին Տիրոջ կողմից:
Ֆիլիպ Փինելը եղել է առաջին մարդը, ով այդ ապաստարանները վերածել է հոգեբուժարանների:
Սկզբնական շրջանում նա հարգված բանաստեղծ էր, ով հայտնի էր իր բանաստեղծություններով:
1783 թվականին նրա կյանքը միանգամից փոխվեց: Նրա ամենամոտ ընկերը հիվանդացավ։ Նրա հիվանդությունն այսօր կորակվեր որպես երկբևեռ խանգարում:
Մի օր նրա ընկերը համոզվեց, որ շուտով կդառնա Ֆրանսիայի առաջատար փաստաբանը, իսկ հաջորդ օրը նա ընկավ ծայրաստիճան ընկճվածության մեջ և խնդրեց մեկին վերջ տալ իր անիմաստ կյանքին: Շուտով նա սկսեց հավատալ, որ քահանաները մեկնաբանում են իր ժեստերը և կարդում իր մտքերը: Մի գիշեր նա վերնաշապիկով վազեց անտառ և մահացավ ցրտից:
Այս ողբերգությունը ստիպեց Ֆիլիպին, որ իր կյանքի մնացած մասը նվիրի հոգեկան խանգարումների ուսումնասիրությանը: Մասնավորապես, նա զբաղվում էր հոգեկան հիվանդանոցների գործառույթով, որոնցից նախկինում կանխամտածված խուսափում էր ծանր պայմանների պատճառով: Շուտով՝ 1792-ին, նա նշանակվեց Բիցետրում գտնվող հոգեկան հիվանդների փարիզյան հիվանդանոցի ղեկավար: Նա անմիջապես օգտագործեց իր դիրքը մեծ փոփոխություններ կատարելու համար: Նա նաև աննախադեպ որոշում կայացրեց՝ վերացնել վնասակար և տարածված պրակտիկաները, որոնցից էր ֆլեբոտոմիան: Դրանից հետո նա ազատեց Սալպետրիեր հիվանդանոցի հիվանդներին երկաթյա շղթաներից:
Վերջապես, Փինելը համոզված էր, որ հիվանդանոցի գտնվելու վայրը կարող է ազդեցություն ունենալ պացիենտների վրա, եթե ամեն ինչ պլանավորված լինի:
Պետք էր սկսել որոնել մի վայր հաճելի տարածքում, շրջապատված առվակներով և լճերով, բլուրներով և դաշտերով: Հիվանդների սենյակները պետք է մաքուր լինեին: Սնունդը պետք է լիներ թեթև, առանց ալկոհոլի և բազմաթիվ համեմունքների:
Դրանից սկսվեց բարեփոխումների մի ամբողջ շարժում, որը սկիզբ առավ Եվրոպայից, հետո անցավ Միացյալ Նահանգներին: Փինելը նաև առաջինը պնդեց, որ հոգեբուժարանում ամենօրյա կյանքը պետք է ամրապնդի հիվանդի անվտանգության և անկախության զգացումը:
Մինչ օրս հոգեբուժական բաժանմունքների մեծ մասը, ներառյալ Նյու Յորքի Պրեսբիտերյան հիվանդանոցի սենյակները, օգտագործում են Փինելի ամենօրյա գործունեության ժամանակացույցը, որն ամրապնդում է հիվանդների կանոնավորությունը, կարգապահությունը և անձնական հիգիենան: