Այս կանայք որտեղից պետք է գաղափար ունենային այն ամենի մասին, ինչ իրենց շուրջ կատարվում է


19:00 , 19 սեպտեմբեր, 2020

Սա նախահեղափոխական շրջանի նկար է։

Նայում եմ այս հասուն կանանց տանջված ու ապակողմնորոշված կերպարներին և չեմ զարմանում թե այս կանայք որտեղից պետք է գաղափար ունենային այն ամենի մասին, ինչ իրենց շուրջ կատարվում է։

Այս մարդիկ միամիտ ժողովրդի այն հատվածին են պատկանում, որոնք օբյեկտիվորեն չեն կարող լինել այնքան տեղեկացված, իրազեկ և սթափ, որպեսզի գլխի ընկնեն և կանխեն իրենց դեմ ուղղված քողարկված արշավները։ Սա ժողովուրդներին բնորոշ հատկանիշ է։

Ժողովուրդը իր "ժողովված զանգված" լինելու ուժով միշտ հակված է խայծը կուլ տալու, եթե նրա մտավոր և քաղաքական վերնախավը չարթնացնի աղետից առաջ նիրհած հանրույթին։ Եթե վերնախավում սրիկաներ ու պատեհապաշտներ են, վայ այդ ժողովրդին։ Քանի ժողովուրդը չի բռնել ազգ դառնալու ճանապարհը, նա շարունակ ծնկի է գալու, ինչպես ներքին այնպես էլ արտաքին թշնամու առաջ։