Մեգան Մարքլը վաճառում է այն հագուստները, որոնք ձեռք է բերել Հարրիի հոր գումարով. դքսուհին այսպես ձգտում է ֆինանսական ազատության (Photo)


21:30 , 19 սեպտեմբեր, 2020

Ֆինանսական ազատության հասնելու համար Մեգան Մարքլը չի սահմանափակվել Netflix-ի հետ պայմանագիր կնքելով: ԱՄՆ տեղափոխվելուց և առանձնատուն գնելուց հետո Մեգանը որոշել է ազատվել թագավորական հագուստներից, որոնք ձեռք է բերել Բրիտանիայում գտնվելու ժամանակ: Այդ ընթացքում զույգը ֆինանսական կախում ուներ Հարրիի հորից:

  

Այդ մասին տեղեկացրել են թագավորական տան աղբյուրները: Սասեքսի դքսուհին հատուկ մարդկանց է վարձել, որպեսզի օգնեն իրեն հագուստը վաճառելու հարցում: Ասում են, որ դքսուհին այլևս այդ թագավորական հագուստների կարիքը չունի:

 

Մեգանը պատրաստվում է դրանք տեղափոխել ԱՄՆ և այդ վաճառքից գումար վաստակել: 


Որպես կին, ով պատկանում է թագավորական ընտանիքին, գիտեր, որ բոլորը սպասում էին, որ նա թանկարժեք հագուստով է ներկայանալու: Մեգանն այդ բոլոր հագուստներն իր համար էր ընտրել, սակայն միշտ էլ իմացել է, որ այդ ոճը երբեք էլ իրենը չի լինելու: Ասում են, որ նա ցանկանում է լինել հասարակության մի մասնիկը, ով սովորական հագուստներ է կրում: