Նուռ, հայկական տառեր ու ֆիլմեր. Լեդի Գագան, Փարաջանովի արվեստից ոգեշնչված, նոր տեսահոլովակ է ներկայացրել (Photo, Video)


10:05 , 19 սեպտեմբեր, 2020

Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան նախօրեին ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան:

Կարելի է ասել, որ այն «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակն է, որտեղ Գագան, փարաջանովյան խորհրդանիշներով շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։

Առաջին իսկ հայացքից ֆիլմի հետ մտազուգորդում են առաջացնում գետնին թափված կարմիր նռները, ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը համագործակցել է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և մի շարք այլ համաշխարհային աստղերի հետ։ Հայտնի է, որ նա հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշները համատեղել երգչուհու տարբերվող կերպարի հետ։

Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911