Արդեն կարող ենք արձանագրել, որ այս կառավարությունը որոշել է որևէ կերպ չլուծել Ամուլսարի հարցը, ավարտին չհասցնել մի շարք քաղաքական դատավարություններ, չկատարել խոստացված համակարգային օրենսդրական փոփոխությունները։
- Մինչ այդ Ամուլսարի կողմերը կարող են ձեռնամարտով զբաղվել, իսկ կառավարությունն այդ ընթացքում կարող է ինքնաթիռ ներկել։
- Դատավարությունները կարող են ձգձգվել մինչև քաղաքական իրավիճակի փոփոխությունը։
- «Հեղափոխականների» խոստումները կմնան հաջորդ կառավարության օրակարգում։
Այդ դեպքում թե ում է պետք և ինչի համար է գործող կառավարությունն ու ինչ է կառավարում, համարենք հռետորական հարց։