ՖԲ-ում հեղափոխության կողմնակիցների մոտ մի իսկական իրարանցում է․ համատարած քրֆում են իշխանությանը՝ ՍԴ անդամների այսօրվա ընտրության համար


19:10 , 15 սեպտեմբեր, 2020

Վալելեք ձեր եփած անալի ապուրն՝ առանց աղմուկի․․․

ՖԲ-ում հեղափոխության կողմնակիցների մոտ մի իսկական իրարանցում է․ համատարած քրֆում են իշխանությանը՝ ՍԴ անդամների այսօրվա ընտրության համար։
Ես զարմանում եմ զարմացողների վրա։ Երբ երկրում չեն կատարվում իսնտիտուցիոնալ բարեփոխումներ, վերջապես պահպանվում է անձիշխան սուպերվարչապետական համարակարգը, դու ենթադրում էիք, որ Սահմանադրության մեկ հոդվածի փոփխությամբ հնարավոր է հասնել որակապես նոր, անկախ ՍԴ ձևավորմա՞նը։
Եթե դուք չէիք նկատում, որ խնդիրն ընդամենը ՍԴ-ն Սերժ Սարգսյանի գրպանից Նիկոլ Փաշինյանի գրպանը տեղափոխելն է, ապա դրանում որևէ մեկը մեղավոր չէ։ Վալելեք ձեր եփած անալի ապուրն՝ առանց աղմուկի․․․
Ցավոք, հերթական կանխատեսումս իրականություն դարձավ։
Մյուս կանախտեսումս ավելի դաժան է լինելու․․․