Սինդի Քրոուֆորդի դուստրը հանդիպում է հայտնի դերասանի հետ


20:00 , 13 սեպտեմբեր, 2020

90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, հանդիպում է Euphoria սերիալի աստղ դերասան Ջեյքոբ Էլրոդիի հետ, գրում է People-ը:

19-ամյա Կայան ու 23-ամյա Ջեյքոբը բազմիցս լուսանկարվել են պապարացիների կողմից Նյու Յորքի փողոցներում: Վերջին անգամ սիրահարներին նկատել են մարզադահլիճի մոտակայքում, երբ նրանք կրում էին նույն պաշտպանիչ դիմակները:

Գերբերը նախկինում հանդիպում էր ամերիկացի դերասան և կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ: