ԲՏ-ԼԳԲՏ նախարար Արայիկի հեռացման պահանջի վերաբերյալ նկատում եմ երկու հիմնական մոտեցում


23:43 , 10 սեպտեմբեր, 2020
ԲՏ-ԼԳԲՏ նախարար Արայիկի հեռացման պահանջի վերաբերյալ նկատում եմ երկու հիմնական մոտեցում`
1. Նախարարին պետք է հեռացնել,
2. Նախարարին հեռացնելով ոչինչ չի փոխվի` ամբողջ իշխանությանը պետք է հեռացնել:
Այս երկու մոտեցումներն էլ մեծ իմաստով արդարացված են, խնդիրը նրանում է, թե ինչպիսի ազդեցություն ունեցող հասարակական-քաղաքական ուժեր այս երկու մոտեցումներից որ մեկն է բարձրացնում և ինչպես է բարձրացնում: Ակնհայտ է, որ նշածս երկու դեպքում էլ կա ԲՏ-ԼԳԲՏ Արայիկի հեռացման պահանջը, բայց իշխանությունները քարոզչական հնարքներով փորձում են կոնֆլիկտ հասունացնել երկու մոտեցումների կրողների միջև: Պետք է զգուշ լինել և չտրվել Նիկոլենց սադրանքներին, քանի որ առաջիկայում շատ ավելի մեծ թափ է հավաքելու ազգապիղծ և հակահայ նախարարին հեռացնելու պայքարը: Հեռացնելով կարաբինայասեր Արայիկին` մոտենում ենք Նիկոլի հեռացմանը, չհեռացնելով կարաբինայասեր Արայիկին` էլ ավելի ենք մոտենում Նիկոլի հեռացմանը: