Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայ սպաներ Վազգեն Վարդանյանի և Արմեն Ջամալյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել


14:33 , 10 սեպտեմբեր, 2020

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում։
Հայտնի են սպաների անունները՝ Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի։

Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում, ահաբեկչության մեղադրանքներ են։

Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։

Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական քայլը։