Բելառուսում ընդդիմությունն իր գործողություններով հասնում է նրան, որ այս երկիրն ի վերջո փաստացիորեն կլանվի Ռուսաստանի կողմից


09:55 , 9 սեպտեմբեր, 2020

Պարադոքսալ է, բայց փաստ՝ Բելառուսում ընդդիմությունն իր գործողություններով հասնում է նրան, որ այս երկիրն ի վերջո փաստացիորեն կլանվի Ռուսաստանի կողմից։

Իսկ առայժմ շատ հետաքրքրական է այն պայքարը, որի մի կողմում կանգնած է ինքնաձիգի, իսկ մյուսում՝ միայն խոհանոցային պարագաների հետ գործ ունեցող անձը։

Հաղթանակի հասնելու շանսերի գնահատումն, ըստ իս, բացառապես հռետորական հարցի տիրույթում է, որովհետև դժվար է պատկերացնել, թե սոցիալական դեմագոգիան ինչպե՞ս պետք է հաղթի ինքնաձիգ գործադրելու հաստատակամությանը։

#հարափոփոխ_աշխարհը