Այս տարի լրացավ Իրանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որին որևէ անդրադարձ չեղավ


10:10 , 8 սեպտեմբեր, 2020

Շվեյցարիայի ԱԳ նախարարը Թեհրանում մասնակցել է Իրանի ու Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հետաքրքիր զուգադիպությամբ այս տարի լրացավ նաև Իրանի ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որին, ցավոք, մինչ այսօր որևէ անդրադարձ չի եղել:

Հայաստանի վերանկախացումից հետո Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերահաստատվեցին 1992 թվականի փետրվարի 9-ին երկու երկրների կողմից ստորագրված հռչակագրով: Սակայն պատմական փաստ է, որ Հայաստանի անկախ Հանրապետության և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները 100-ամյա անցյալ ունեն և առաջին անգամ հաստատվել են դեռ 1920 թվականի հունվարին՝ Իրանում Հայաստանի անկախ Հանրապետության առաջին դեսպան Իշխան Հովսեփ Արղությանի՝ նստավայր Թեհրան ժամանելով:

Այս թեմային Diplomat.am-ում հրապարակված հոդվածաշարում մանրամասնորեն անդրադարձել է երջանկահիշատակ Գառնիկ Բադալյանը:

Կից նյութն այստեղ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)