Փաշինյանը Ստյոպիկի քրոջը քցել է բառիս բուն իմաստով, խոսք էր տվել Սահմանադրական դատարանի դատավոր դարձնել, չի դարձրել


15:48 , 7 սեպտեմբեր, 2020

Վերջին թարմ նորությունները չեք իմացել․ Փաշինյանը Ստյոպիկի քրոջը քցել է բառիս բուն իմաստով, խոսք էր տվել Սահմանադրական դատարանի դատավոր դարձնել, չի դարձրել, դեռ ավելին՝ դադարեցրել է լրացուցիչ վճարել փաստաբաններ Տիգրան Եգորյանին եւ Սեդա Սաֆարյանին։

Տիգրան Եգորյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որ վաղվանից էլ չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատական նիստերին։

Բայց ավելի ճիշտ կանեն, ավելի արդար կլինի, որ սույն փաստաբանները հայտարարություն տարածեն, որ Մարտի 1-ի գործով միակ մեղավորը Նիկոլ Փաշինյան սուբյեկտն է եղել, եւ որ պատվերով քաղաքական հետապնդում է կատարվել նախագահ Քոչարյանի նկատմամբ, մեկ է, իրենց քայլերը ոչ մի ձեւ չեն արդարանում, իրենք էլ են հանցանք գործել եւ դրա համար պատասխանատվության են ենթարկվելու վաղ թե ուշ։