Ըտենց լրատվամիջոցը լավ կլինի, եթե փակվի. Իմքայլական պատգամավորը որոշել է, որ կարող է որոշել լրատվամիջոցի ճակատագիր


14:57 , 7 սեպտեմբեր, 2020

Analitik.am-ը գրում է.

Ես զարմանում եմ, երբ ասում են, որ դա լրատվամիջոցի համար նյութական ծախս է դառնալու, ինչի արդյունքում այդ լրատվամիջոցը կարող է փակվել: Ոնց կարելի է լինել լրատվամիջոց, տարածել զրպարտություն կամ վիրավորանք, իսկ մենք մտածենք դրա փակվել-չփակվելու մասին: Ըտենց լրատվամիջոցը լավ կլինի, եթե փակվի: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Արթուր Դավթյանը:

Հանձնաժողովը քննարկում է նախագիծ, որով առաջարկվում է խստացնել զրպարտության համար նախատեսված պատիժը՝ սահմանելով ավելի մեծ տուգանք` 5 մլն դրամ՝ վիրավորանքի համար, 10 մլն դրամ՝ զրպարտության համար: