Մակունցը նույնացրեց Նիկոլին ու Սերժին․ «Չալո»-ների շարքից


15:41 , 4 սեպտեմբեր, 2020
ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով և գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ, և ինչպես 2015-ին տեղի ունեցավ, արդյունքը կանխատեսելի է բավականին. այս "հանճարեղ" մտքի հեղինակը "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է։
Սա աննախադեպ հայտարարություն է՝ իր ցինիզմով։
Հասարակության մի ստվար զանգված հենց իշխանությանն է կասկածում սեփական օրակարգ չունենալու հարցում՝ վկայակոչելով նրա ստվար մասը կազմող սորոսական դեսանտին։ "Չալո"-ներն իրենք են առաջինը հաչում՝ ուրիշների քննադատությունը լռեցնելու համար։
Մյուս կողմից՝ Մակունցը պարտավոր է բացահատել, թե որ ուժերի օրակարգն է սպասարկում ԲՀԿ-ն, հակառակ պարագայում՝ նրա հնչեցրածը պարզունակ մանիպուլյացիա է ու ընդդիմությանը վարկաբեկելու փորձ։
Եվ վերջապես՝ Մակունցի խոսքում տեղ ունի սպառնալիքը ու նա, ըստ էության, խոստովանում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի սեփական օրակարգ ու ԲՀԿ-ի դեմը առնելու համար ստիպված օգտվելու է Սերժ Սարգսյանի 2015թ-ի ձեռագրից։