Սալմա Հայեկը 54-ամյակին ընդառաջ պարծեցել է գեղեցիկ կազմվածքով (Photo)


01:25 , 3 սեպտեմբեր, 2020

Մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկը սեպտեմբերի 2-ին դարձել է 54 տարեկան: Ինչպես գրում է Корреспондент-ը, տարեդարձի նախօրեին հոլիվուդյան դերասանուհին լուսանկարվել է և Instagram-ում հրապարակել նոր լուսանկարները:

«Գուշակեք, թե ով է վաղը դառնում 54 տարեկան: Ի դեպ, լուսանկարը հին չէ», -լուսանկարներից մեկին կից գրել է դերասանուհին, որն այս օրերին ամուսնու՝ միլիարդատեր Անրի Պինոյի հետ հանգիստն է վայելում Հունաստանում:

Մեկ այլ լուսանկարին կից Հայեկը գրել է, որ «հպարտ և շնորհակալ է իր ապրած 54 տարիների համար», ինչպես նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներից բարեմաղթանքների համար: