Գիտե՞ք ինչու չեն խոսում այսօրվա սոված ու մոռացված ազատամարտիկներից, որովհետև խոսացողները հիմա Հայաստանում իշխանություն են


16:02 , 2 սեպտեմբեր, 2020
Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: Ազատ Արցախը մեր պետականության գոյաբանական թիվ մեկ իմաստն է: Փառք ու պատիվ նահատակներին, փառք ու պատիվ ազատություն կերտողներին: Փառք ու պատիվ երկիրը չլքածներին ու հողը շենացնողներին: Շնորհավորում եմ բոլորիս` հիշեցնելով, որ արդեն երկու տարի է` համարյա թե ոչ մեկը չի խոսում ու չի գրում, որ ազատամարտիկները «սոված են», «աշխատանք չունեն», «մոռացված են» և ազատամարտի արդյունքները «վայելում են օլիգարխները» և «օլիգարխ դարձած հրամանատարները»: Կարծես` բոլոր խնդիրները լուծված են` ազատամարտիկներն արդեն «կուշտ են», բոլորը «գնահատված են», բոլորն «աշխատանք ունեն», բոլորի «հարցերը լուծված են»: Գիտեք չէ՞` ինչու չեն խոսում ու գրում. որովհետև խոսացողներն ու գրողները հիմա Հայաստանում իշխանություն են: