Ադրբեջանական SOCAR-ը նպատակադրվել է գնել Իսրայելի Աշդոդ քաղաքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող նավթավերամշակման գործարանը


14:53 , 2 սեպտեմբեր, 2020

Ի դեպ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(SOCAR) նպատակադրվել է գնել Իսրայելի Աշդոդ քաղաքի՝ ռազմավարական նշանակություն ունեցող նավթավերամշակման գործարանը։ Եթե գործարքը կայանա, ապա նոր ձեռքբերումը կդառնա SOCAR-ի ընդհանուր չորրոդ և արտասահմանյան երկրորդ նմանատիպ գործարանը․ դեռևս միակը Թուրքիայի Իզմիր քաղաքում է։

Հաշվի առնելով օբյեկտի կարևորությունը և հետևաբար Իսրայելի կառավարության «ոսկե բաժնետեր» լինելու հանգամանքը՝ ներկայում ադրբեջանցիներն ակտիվորեն գործընկերներ են փնտրում այդ երկրում, քանի որ, ըստ օրենսդրության, այլ կերպ օտարերկրյա ընկերությունը չի կարող այդօրինակ գործարքի մասնակից լինել։