«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է


13:54 , 31 օգոստոս, 2020

Armlur.am-ը գրում է․

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնում է սակայն, թե  բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի հետ կապված պատմության շրջանակներում:

Հավելենք, որ այս տարվա փետրվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դանակահարել և ծեծի էի ն ենթարկել  Աբգարյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։