Գարիկ-Սոնա դուետը բաժանվել է․ Գարիկը որոշել է ալևս «գործ չունենալ» Սոնայի հետ


18:11 , 29 օգոստոս, 2020

Գարիկ Սոնա դուետը արդեն մի քանի տարի է, ինչ հայ շոուբիզնեսի ամենասիրված դուետներից մեկն է։ Նրանց «Լուսին» երգը 2018 թվականին կայացած Ծիծեռնակ երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Տարվա հիթ»։ 
Զույգը հայտնի է ոչ միայն իր բարձրաճաշակ ու սիրված կատարումներով, այլ նաև միմյանց հետ շատ ջերմ ու ընկերական վերաբերմունքով։
Անգամ համավարակի տարածման սկզբնական շրջանում, երբ նոր-նոր սկսել էին համերգների արգելքը, Գարիկը երգ էր նվիրել Սոնային ու համերգները կարոտելուն։ 

Սակայն, պարզվում է, ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան առաջին հայացքից։ 
Starnews.am-ի տեղեկություններով  դուետի անդամների մեջ տարաձայնություն է եղել։ Ըստ մեր աղբյուրի՝ պատճառը Գարիկի հրավերն էր Սոնային՝ գաղտնի կազմակերպած մեծ հարսանիքի ժամանակ ելույթ ունենալուն։ Սոնան մերժել է այդ առաջարկը, ինչը նրանց մեջ տարաձայնություն է առաջացրել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ