Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը. Անդրանիկ Թևանյան


10:39 , 29 օգոստոս, 2020

Բելառուսում ողբերգական իրավիճակ է։ Իշխանությունը Լուկաշենկոն է, իսկ ընդդիմությունը մարմնավորում է մի կին, ով ընտրություններից հետո փախել է Լիտվա և կառավարվում է այլ երկրների կողմից, բայց բելառուսներին կոչ է անում ․․․ չվախենալ և պայքարել ինքնիշխանության համար։

Ի դեպ, Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Դրամատիկ զարգացումներ են սպասվում։ Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։

Մենք չպետք է պասիվ դիտորդ լինենք ու հետևենք, թե ինչպես են մեր ճակատագիրը տնօրինելու մեր ոխերիմ հարևանները։ Դա նշանակում է, որ մենք մեր կռիվը պետք է ներսում տանք, որպեսզի պատրաստ լինենք բոլոր սցենարներին ու կանխենք դրսի ագրեսիան։

Կհասցնե՞նք մենք փոխել ավելի շուտ, քան դրսում կարող է փոխվել իրավիճակը․ սա՛ է խնդիրը։