Սպասելի էր, որ պարոն Ծառուկյանի ելույթը կրկին իրարանցում կառաջացնի իշխանական թևի որոշ շրջանակներում. Արման Աբովյան


10:01 , 29 օգոստոս, 2020

Էս ի՞նչ մի ֆեյքավնգստոց էր մի պահ համացանցում, տեսան ֆեյքերը չեն "ձգում" տեղեկատվական դաշտը ապականելուց, անցան բաց դեմքով չարախոսությունների և իբր քաղաքական արձագանքի։

Ախր ո՞նց բացատրեմ որոշ մարդկանց (միտումնավոր անունները առայժմ չեմ տալիս՝ դրանց ձրի գովազդելու հավես չունեմ) ,որ փորձելով կրկին անգամ հակադրվել Ծառուկյանի կողմից հնչեցրած, փաստարկված և անհերքելի իրավիճակի գնահատականին "Հոռոմ տատու հեքիաթներով" և շինծու, սուտ և հնամաշ ասեկոսեներով, փաստացի վերահաստատում են Ծառուկյանի ամեն խոսքն ու բառը։
Ախր ո՞նց բացատրեմ ,որ երբ շատ թույլ և անիմաստ ճառերով փորձում են հերքել Ծառուկյանի կողմից հնչեցրած խնդիրները ,այդ խնդիրները չեն վերանում, ուսանողները միևնույն է վարձերի ձեռքը գերի են, բանկերը շարունակում են մարդկանց վերջին կոպեկը քերել աննորմալ վարկերի և տոկոսների դիմաց, համավարակը չի հաղթահարվում, մահացածներին ետ չեք բերի (Աստված իրենց հոգինները լուսավորի), կրթության ոլորտը շարունակում է իր ապաշնորհ և ապազգային քաղաքականությունը, գործազրկությունը չի վերանում...և այսպես շարունակ։
Նեղացած դեմքով փաստերի դեմ "դատարկ֊դատարկ" հակադրվելու փոխարեն, խորհուրդ կտամ զբաղվել իրական աշխատանքով, գոնե վերլուծել սխալները և անել հետևություններ, քանզի իրավիճակը իրականում շատ ծանր է հանրապետությունում։

Էյֆորիայի և լոզունգների, ժամանակը վաղուց անցել է, դուք իրականում դա չե՞ք հասկանում։
ՀԳ
Երբ իշխանությունը "լուրջ դեմքով" խոսում է անաչառության և արդարության մասին, վատ չէր լինի իրենց հիշեցնել, թե ինչպես անմիջապես հունիսի 5֊ին կայացած ԲՀԿ Քաղաքական խորհրդի նիստից հետո, ամբողջ ԲՀԿ֊ն հայտնվեց ուժային կառույցների տոտալ ճնշումների տակ։